Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2024

29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված տակտիկապես ճկուն և հետևողական քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ 2024թ․ փետրվարին կատարված կրկնակի դանակահարության դեպքը։

2024թ․ փետրվարի 24-ին՝ ժամը 01:29-ին, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Պարզվել է, որ նրանցից մեկը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ է, իսկ մյուսը՝ 29-ամյա երիտասարդ՝ նրա դստեր ամուսինը:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական և վարութային գործողությունների, նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն։

Փետրվարի 28-ին Ոստիկանության ծառայողների կողմից սառը զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով Երևան քաղաքի Վանթյան փողոցի հասցներից մեկից Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Մ․Ս․-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է դանակ և թղթադրամ` արնանման հետքերով։ Վերջինս հետագայում  ազատ է արձակվել: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն։

Նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն, սակայն, պարզվել է, որ ձերբակալումից հետո վերոնշյալ անձի գրպանում հայտնաբերված դանակի բռնակից և դանակահարության դեպքի վայրից հայտնաբերված հովարով գլխարկից վերցված քրտնաճարպային հետքերից անջատված ԴՆԹ-ները պատկանում են միևնույն անձին։

Որոշում է կայացվել հիշյալ երկու վարույթները, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացենելու մասին:

Տուժողի մասնակցությամբ լուսանկարով ճանաչման քննչական գործողության ընթացքում վերջինս ճանաչել է իրեն և կնոջ հորը մարմնական վնասվածքներ հասցրած Մ.Ս.-ին:

Կատարված վերոնշյալ, ինչպես նաև՝ անհրաժեշտ մի շարք այլ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մ․Ս․-ն 2024թ. փետրվարի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցում հանդիպելով իրեն անծանոթ 50-ամյա տղամարդուն և նրա դստեր ամուսնուն, ձեռքին առկա լույսը նրանց կողմ ուղղելով, հարցրել է՝ արդյոք լույսը նրանց խանգարում է: Բացասական պատասխան ստանալուց հետո, խուլիգանական դրդումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, 50-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ առկա դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Սակայն տուժողի փեսայի միջամտության, ինչպես նաև ժամանակին ցույց տրված բուժօգնության արդյունքում հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը։

Այդ ընթացքում Մ.Ս.-ն նույն դանակով հարվածներ է հասցրել նաև 29-ամյա երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (խուլիգանական դրումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրումներով այլ անձի առողջությանը զենքի գործադրմամբ միջին ծանրության վնաս հասցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ոստիկանությանը հանձնարարվել է ձերբակալել Մ․Ս․-ին և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ինչն իրականացվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Филипп Киркоров

Филипп Киркоров, Люся Чеботина, SHAMAN – 25 ярких звезд в Открытой студии «Авторадио» на «Премии МУЗ-ТВ 2024»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Мода

Lemaire, коллекция menswear весна-лето 2025



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России