Երբ պետությունը նման սխալ ուղով է գնում, կախված է նրանից, թե դրա գլխին ով է… Քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը, մտավորականը չի կարող լռել. Տիգրան Հեքեքյան
«Անհասկանալի բան է տեղի ունենում, կամ սա մեր տեսա՞կն է դարձել արդեն... 1915 թվականին գրեթե նույն վիճակում էինք, մեզ գլխատում էին, մենք լռում էինք, տեղահանում էին՝ լռում էինք, հիմա կարող են ասել՝ պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք անհատներ՝ Նժդեհ, Դրո, Անդրանիկ զորավար և այլք»։