Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացվել ՀԱՊԿ–ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ. Իմանգալի Տասմագամբետով
«Национальная оборона»-ին տված հարցազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Երևանից անդամակցության կասեցման պաշտոնական հայտարարություն չի ստացել: «Երևանն, իսկապես, վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում