Հայաստանի տուրօպերատորները հագեցած հանդիպումներ կունենան Մոսկվայում և Պետերբուրգում
Հայաստանյան 7 տուրօպերատորներ կարող են հանդիպել ավելի քան 100 ռուս գործընկերների հետ։ Զբոսաշրջության կոմիտեն իր հերթին ռուսաստանցիների համար արդիական տեղեկատվություն կներկայացնի, այդ թվում՝ ինչպես Հայաստանում կարելի է օգտվել «Միր» քարտերից: