Անկարայի պնդմամբ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին». «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել վաղը Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման վերաբերյալ և քննադատել այդ նախաձեռնությունը։ Պաշտոնական Անկարայի գնահատմամբ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին»։ Ըստ թուրքական դիվանագիտական գերատեսչության «տարածաշրջանում ստեղծվել է կայուն խաղաղության և կայունության պատմական հնարավորություն», «տարածաշրջանը շատ մոտ է, որպեսզի այս պատմական հնարավորությունը հաջողության հասնի»։ «Կարևոր է, որ