Քննարկումներ Հատիս լեռան գագաթին գտնվող «Շամիրամի ամրոց»-ում կատարված աշխատանքների, հնագիտական այլ պեղումների վերաբերյալ
Մարտի 27-29-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ: 2023թ. ընթացքում ՀՀ տարբեր մարզերում ինստիտուտի աշխատակիցները, այլ հնագետներ իրականացրել են հնագիտական պեղումներ, դաշտային հնագիտական հետազոտություններ։ Եվ այդ աշխատանքների ղեկավար-գիտնականները գիտխորհրդի նիստում ներկայացրեցին հաշվետվություններ կատարված պեղումների և հետագա աշխատանքների վերաբերյալ: Առաջին օրը ներկաներին ողջունեց ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով կատարված աշխատանքը