Շուրջ 32 միլիոն դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար
Պատերազմի եզրին կանգնած Հայաստանում, որը, սահմանային անվտանգային լրջագույն խնդիրներից բացի, ունի նաև բազմաթիվ սոցիալական սրված հարցեր՝ անտուն մնացած արցախցիների խնդիր, գումարած օր օրի աճող արտագաղթ (16 հազար արցախցի արդեն լքել է Հայաստանը), Փաշինյանի աշխատակազմը որոշել է միլիոնավոր դրամներ հատկացնել ու բարելավել Փաշինյանի լիազորությունների իրականացման ապահովման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքների պայմանները։