ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել հետ կանչել «գործակալների մասին օրենքը»
Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաներկայացման կապակցությամբ Վրաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցչությունը խոր մտահոգություն է հայտնել։ ՄԱԿ-ի ներկայացուցչության կարծիքով` օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը։