«Իրենցից էն կողմ դավաճան կա՞, իրենցից էն կողմ ո՞վ է դավաճանը, ես ուզում եմ իմանամ». Ռուբեն Հայրապետյանը՝ բանակի, պարտության ու դավաճանների մասին. Aravot.am
Այն, որ Արցախում, մեր երկրում ինչ կատարվում է՝ ռուսներին են մեղադրում՝ Ռուբեն Հայրապետյանը հակադարձում է. «Ռուսները գնացին ասեցին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ռուսները գնացին Պրահայում ստորագրեցին: Եթե մենք գնում ենք Պրահայում հայտարարում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռուսներն ի՞նչ պիտի անեն, կարա՞ք ինձ ասեք, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարեն: Ռուսները պայմանավորված գնացել ասել են Ղարաբաղը Ադրբեջանի մա՞ս է: Ո՞ւմ են մեղադրում, թող իրենց մեղադրեն»: