Ադրբեջանը շարունակում է խաղարկել ուժային բաղադրիչը, Արևմուտքն այդ հարցում որևէ լուրջ զսպման պատրաստակամություն չունի․ վերլուծաբան
«Ներկայումս տպավորություն է, թե սկսվող արևմտյան ազդեցության փուլում, հատկապես՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն փորձում է շրջադարձ անել, Արևմուտքը պետք է լուրջ երաշխիքներ տրամադրեր ՀՀ-ին կամ միանար բանակցային սեղանին, սակայն որևէ նման բան տեղի չի ունենում իրականում։ Թեև հայտարարությունները կան, թվացյալ աջակցությունը կա»,- ասաց Խրամչիխինը։