Ժամկետային զինծառայողը Nissan X-Trail-ով բախվել է կայանված բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմանում 33-ամյա Էրիկ Բաղդասարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել է MAN մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և բախվել տան քարե պարսպին։