Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ավստրիացի ուխտավորների
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ Ավստրիայի Գրաց-Սեկաու թեմի առաջնորդ Վիլհելմ եպիսկոպոս Քրաուտվաշլի և ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով ներկա ժամանակներում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր շնորհակալությունը հայտնեց Ավստրիայի իշխանություններին