Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արել է շատ վտանգավոր հայտարարություն: Նրա խոսքով, վարչապետն իբրևթե ուզում է անուն առ անուն հավաքել ցեղասպանության ենթարկված մեր 1,5 միլիոն հայրենակիցների անուն-ազգանունները, նրանց հետ կատարվածի տեղը, վայրը և այլն՝ հիշատակը ամբողջությամբ հավերժացնելու համար: