5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Թուրքիայի հյուսիսում. որոշ տներ են ավերվել
0
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտակայքում ՝ մոտ 6 կմ խորության վրա։ Ըստ թուրքական, ադրբեջանական լրատվամիջոցների` որոշ տներ են վնասվել: Սուլուսարայի քաղաքապետ Դավութ Քըլըչը հայտնել է, որ Բուգդեյլի գյուղում մի քանի տուն է ավերվել: