Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ….
Մարդեղացյալ Աստվածորդու հիշյալ խոսքերն արդեն շուրջ երկու հազար և ավել տարիներ հնչում են Սուրբ Գրքի խորախորհուրդ էջերից` հասցեագրված աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա` Ինձ հետ «(Հայտն. 3:20): Հայտնության գրքում արձանագրված Տիրոջ խոսքերը, սակայն, պետք չէ բառացիորեն ընկալել: Տերն ամեն վայրկյան, առանց «հոգնելու» բախում է յուրաքանչյուր մարդու «սրտի դուռը», մինչ վերջինս ականջ կդնի Նրա ձայնին և բաց կանի իր սիրտը Տիրոջ առջև: