Առաջարկվում է՝ մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը առաջարկում է փոփոխություններ է անել «ՀՀ հարկային օրենսգրքում» և ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։