Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2024

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, կարծեք, չեն հասկանում՝ զnհասեղանին են դնում այն, ինչը մնայունն է, և առանց որի իրենք ևս անիմաստ կդառնան․ Վիգեն Հովսեփյան

0

Ալիևի և Էրդողանի վերջին հայտարարությունների, ներքին քաղաքականության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ։

-Պարոն Հովսեփյան, լրացավ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցը և Թուրքիայի նախագահը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշեց` հայերս պետք է ձերբազատվենք անհմին հիշողություններից, նաև հայտարարեց, թե Սփյուռքը խավարի մեջ է ներքաշել Հայաստանը։ Կխնդրեի, որպես սփյուռքահայ գործիչ, անդրադառնալ Էրդողանի այս հայտարարություններին, մանավանդ, եթե Հայկական Սփյուռքը հենց Ցեղասպանության հետևանք է։

-Առաջին հերթին, լավ կլիներ որ ցեղասպանություն իրականացրած պետության իրավահաջորդը, որը ներկայումս նաև իր ժողովրդի քուրդ փոքրամասնությունների հանդեպ աննկարագրելի ոճիրներ է կազմակերպում, զերծ մնար դասեր տալուց: Երկրորդ, մենք՝ հայերս, լինի Սփյուռքում թե Հայաստանում, հստակ հասկանում ենք որ Թուրքիան հզոր երկիր է և մեզ սահմանակից է, դրա հետ պետք է հաշվի նստել, նաև հարաբերությունները կարգավորել: Սակայն ինչքան էլ ՀՀ-ի ժամանակավոր դժվարություններից օգտվելու ցանկություն ունենա, Թուրքիայի բռնապետը պետք է հասկանա՝ մեր ազգի հիշողության և ինքնության հետ պատմական փոխառությունները ոչ միայն ավելի են բարդացնելու հայ-թուրքական հարաբերությունները, այլ խորացնելու են արդեն իսկ առկա անվստահությունը, որ ներկայումս գոյություն ունի յուրաքանչյուր հայ մարդու սրտում՝ իր իշխանության և վարած քաղաքականության հանդեպ: Եթե առիթ լիներ իմ այս խոսքով հասնել Էրդողանին, առանց բարոյախոսության նրան կհորդորեի՝ հաշվի նստել իր իսկ պետության և ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկի հետ, և ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության իրականացման համար: Միգուցե այդ ժամանակ թուրք-հայկական հարաբերությունները, որոնք նա ցանկանում է «փրկել սփյուռքահայության կապանքներից», կդրվեն ավելի առողջ, ավելի հզոր և ավելի սահուն ընթացքի մեջ:

-Ցեղասպանության տարելիցի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ավելի քան 10 անգամ Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելու փոխարեն նշեց Մեծ եղեռն տերմինը։ Սա նորմալ համարո՞ւմ եք, երբ մենք ամեն տարի սպասում ենք, որ ԱՄՆ նախագահը կօգտագործի “Genocide” տերմինը, ստացվում է հակառակը՝ մեր ղեկավարն է ԱՄՆ նախագահի նման Մեծ եղեռն ասում։

-Վարչապետը Հայոց Ցեղասպանություն և Մեծ Եղեռն տարբերակներն էլ օգտագործեց: Մեծ եղեռն տարբերակի օգտագործումն ինքնին խնդիր չէ ու առարկելի չի լինի, եթե դա չօգտագործվի ի հաշիվ ցեղասպանության տարբերակին, ինչպես անցյալում արել են, ինչպես նշեցիք, ԱՄՆ-ի նախագահները: Իհարկե, երբ ԱՄՆ նախագահը կամ որևիցե պաշտոնատար անձ, Հայոց Ցեղասպանության առթիվ փոխադարձաբար օգտագործում են Մեծ Եղեռն տերմինը, այդ խոսքին ես հասկացողությամբ եմ մոտենում, և նույնիսկ դա կարող եմ համարել որոշ խաղերի վերջ տալու ճիգ` Ցեղասպանությունը, որն ինքնին իրավագիտական և քաղաքական արժեք է ներկայացնում ու եղեռնը, որ մեր պատմագրության ու հայկական բանասիրության մեջ հաճախ օգտագործված տարբերակ իրար հակադրելու:

-Պարոն Հովսեփյան, սահմանազատման աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը միջազգային ֆորումում անդրադարձել է այդ աշխատանքներին և նշել, թե երբ Հայաստանն ու Արդբեջանն առանց միջնորդների իրար հետ երկխոսում են, ընդհանուր եզրերի են գալիս և խոսել է, թե խաղաղության պայմանագիր ստորագրել հնարավոր կլինի, բայց դա երկար ժամանակ կպահանջի և որ պետք է ամեն տառին, բառին ու պարբերությանը ուշադրություն դարձնել։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք խաղաղության պայմանագրի կնքում, առավել ևս, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա այդ ստորագրված փաստաթղթին, եթե, իհարկե, դա կնքվի և վերջ կտա հակահայ քաղաքականությանը։

-Մեծ թերահավատությամբ եմ մոտենում այն հարցին որ Ալիևը անկեղծորեն է մոտենում Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններում, բայց նաև այնպես չեմ բացառում որ ինչ-որ տեղ նա ցանկանա որոշ չափով հարցերը կարգավորել, քանի որ դա Ադրբեջանի տնտեսության ու նաև Եվրոպայի հետ շահերից է բխում: Ալիևը շատ լավ գիտակցում է, որ այդ նուրբ խաղը, որը ներկայում խաղում է, երկար ժամանակ հնարավոր չէ շարունակել: Նրանց շահերը և տնտեսական յուրահատկությունները պարտադրում են խաղաղության երևույթ՝ թեկուզ մակերեսային երևույթ ստեղծելով: Այսուհանդերձ, հստակ է, որ Ադրբեջանն իր հաղթանակած պետության բոլոր հնարավորություններն օգտագործում է և բնական է՝ այդպես էլ լինելու էր, ու մենք մեր փորձից պետք է որ սովորած լինենք, թե այդ առավելությունները հարատև կյանք չունեն, ուստի դրանք պետք է կիրառել լավագույնս: Երանի ժամանակին մենք էլ հասկանայինք ժամանակի կարևորությունը և ըստ այն ամրագրեինք մեր ռազմի դաշտի հաջողությունները:

-Ալիևը «պարտադրում է», իր ելույթում նշել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, պետք է զինանշանի վրայից հանի Արարատ լեռը։ Սա ի՞նչ է ըստ Ձեզ, նման պահանջներ դնելու ի՞նչ իրավունք ունի Ադրբեջանը։

-Բնականաբար, նման իրավունքներ չունի, բայց պահանջ ներկայացնելն էլ ինքնին իրավունքի խնդիր չէ։ Ալիևը պահանջում է, ու բնական ու ակնկալելի է որ առավելագույնը պահանջի, որպեսզի կարողանա ձեռք բերել կարելին: Մենք էլ կարող ենք պահանջել, որ Ադրբեջանն իր դրոշի վրայից վերցնի լուսնի մահիկը, և ուրեմն ի ՞նչ։ Ինչ էլ լինեն մեր կարծիքները Ալիևի կամ ադրբեջանցիների մասին, մենք լավ ենք հասկանում, թե մեր գործը, կներեք, ապուշների հետ չէ։ Մնում է, որ մենք մեր անելիքը ճշտենք, մեր առավելագույնն ու նվազագույնը բանաձևենք, և ըստ այն սակարկենք։ Վերջապես, այս է քաղաքական սակարկությունների օրենքը։

-Եվ կխնդրեի անդրադառնալ Փաշինյանի՝ հենց այս թեմայով խոսույթներին, որովհետև վերջերս նա հաճախ է խոսում զինանշանի, Սահմանադրության փոփոխության մասին, խոսում է պատմական ու իրական Հայաստանների մասին, որ պատմական Հայաստանը խանգարում է իրական Հայաստանին, հակասության մեջ է և այլն։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ մեր կառավարությունը կգնա Սահամանդրության ու զինանշանի փոփոխությանը։ Եվ արդյո՞ք պատմական Հայաստանն իրոք հակասության մեջ է իրական Հայաստանի հետ և արդյո՞ք առհասարակ ճիշտ է նման հակադրություններ մտածելն ու ստեղծելը։

-Եկեք այս ձևով դիտարկենք։ Այն որ քաղաքականությունը և իրական աշխարհը, այսպես ասած, ունեն իրենց չոր ակնկալիքները, այդ մասին ոչ մեկ խոսք։ Այն թե զգույշ պետք է լինել, որ իրական աշխարհի մեջ սթափ և իրատեսական հաշվարկներով առաջնորդվենք, այդ ևս չեմ կարծում որ կարող է վեճի առարկա լինել։ Սակայն վտանգավորը մեր մնայուն արժեքներն ու ժառանգությունները անմիջականի և գործնականի հետ հակադրելուն է վերաբերում։ Հայ ժողովրդին բացատրել, թե պետք է ինչ-որ զիջումների գնալ, որպեսզի որպես մարտահրավերներ ունեցող պետություն մեր անմիջական խնդիրները լուծենք, այստեղ ոչ մեկ հարց չեմ տեսնում։ Սակայն, պետք չէ նսեմացնել կամ փոքրացնել որոշ ազգային արժեքներ կամ խորհրդանիշներ, հանուն անմիջականին։ Մտահոգությունս նաև հարցի մյուս կողմն է։ Այսինքն, նսեմացնելու կամ դժվարացնելու համար այսօրվա անմիջական խնդիրների լուծումը, հակադրել ավելի մեծ կամ հեռահար արժեքներին, և ահա կստանանք իրական, բայց անպատեհ հակադրություն և վեճ երկու ամբողջությունների միջև, որոնց համադրումը պետք է փնտրել ու գտնել, ոչ թե դրանց հակադրությունը, որից միմիայն կտուժեն և կհյուծվեն ազգն ու պետությունը, և, այդ էլ ասեմ, որ իրապես անկարելի է այս հակադրության մեջ մեկի կամ մյուսի ամբողջական գերիշխանությամբ առաջ գնալ։ Հայաստանի իրական կյանքին գալով՝ շատ հաճախ և դժբախտաբար, մնայուն երևույթ է որ թե իշխանությունը, թե ընդդիմադիր ուժերը, կարծեք չեն հասկանում, թե զոհի սեղանին են դնում այն ինչը մնայունն է, և առանց որի իրենք ևս ընդհանրապես անիմաստ կդառնան։





Губернаторы России
Москва

Сергей Собянин: в ТиНАО создадут новые управы районов





Москва

Армяне России поддерживают движение «Тавуш во имя Родины»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Столичный мэр реорганизовал управы в ТиНАО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Наташа Королёва

Продюсер Пригожин поддержал певицу Королеву после отмены ее номера в телеэфире




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Стартовал финальный этап всероссийского футбольного турнира «Будущее зависит от тебя»

Семьи из Подмосковья поборются за выход в финал конкурса «Это у нас семейное»

Инсайты, стратегии и нетворкинг для профессионалов: 21 июня пройдет ежегодный форум «Спорт и Бизнес»


Карен Хачанов

Хачанов проиграл Табило в 1/8 финала «Мастерса» в Риме



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

V1.ru: в международном аэропорту Волгограда ввели режим «Ковер»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России