Հերթական սպորտային հաղթանակը. Կամո Ունանյանը՝ Գերմանիայում անցկացվող WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող
Ապրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր: Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը: Երեք մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի և անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող: Մեզ հետ զրույցում Կամոն վստահեցրեց, որ մրցաշարի ընթացքում որևէ դժվարությունների չի