Ո՛չ Արմեն Աշոտյանի և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «ՎՆԱՍ» ՉԻ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ» և չէր էլ կարող «վերականգնվել». Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը (91-92 էջեր) պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկությունների շարք։