«Մուսաբեկովը հայտնի է իր հայատյաց ու անզիջում ելույթներով… Նա Ալիևի կարկառուն խոսնակն է, ոչինչ չի ասի առանց հրահանգի։ Այս տեղեկատվական «կուտը» հրամցրել են, որ մեզ մոտ էլ Փաշինյանի աջակիցները ասեն՝ տեսեք Արծվաշենը հետ կտան». Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Հայկական տեղեկատվական տիրույթում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ նշվում է, թե իբրև ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը խոսում է Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու մասին։ Նախ, տեսանյութում, նա բառացի խոսում է փոխզիջումների մասին, նաև դեպի անկլավներ, այսինքն՝ ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող ճանապարհների ստրատեգիական կետեր, ՀՀ-ով անցնելիք ճանապարհների մասին։ Քիչ