Միջազգային կառույցներին կոչ ենք անում գնահատական տալ ընդդիմախոսների դեմ վարչախմբի քաղաքական տեռորին․ հայտարարություն
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին. «Ապրիլի 29-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը` դատավոր Լուսինե Ալավերդյանի գլխավորությամբ, մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար,