Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2024

Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին. FIP

0

Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ստորգետնյա անցումներում հորիզոնական վերելակներ տեղադրելու համար պայմանագրեր էր կնքել «Քայլտեք» ՓԲԸ-ի հետ։ Հունիսի 21-ին կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր քաղաքի թվով 9 ստորգետնյա անցումներում հորիզոնական վերելակներ տեղադրել։ Պայմանագրի արժեքը կազմել էր մոտ 98․5 մլն դրամ, իսկ հունիսի 22-ին կնքված պայմանագրով արդեն Հաղթանակ  կամրջի վրա նույն ընկերությունը պարտավորվել էր 12․5 մլն դրամով […]

The post Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին. FIP first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ստորգետնյա անցումներում հորիզոնական վերելակներ տեղադրելու համար պայմանագրեր էր կնքել «Քայլտեք» ՓԲԸ-ի հետ։ Հունիսի 21-ին կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր քաղաքի թվով 9 ստորգետնյա անցումներում հորիզոնական վերելակներ տեղադրել։ Պայմանագրի արժեքը կազմել էր մոտ 98․5 մլն դրամ, իսկ հունիսի 22-ին կնքված պայմանագրով արդեն Հաղթանակ  կամրջի վրա նույն ընկերությունը պարտավորվել էր 12․5 մլն դրամով տեղադրել 2 հորիզոնական վերելակ։ Առաջին պայմանագրի դեպքում կատարման ժամկետ էր սահմանվել ֆինանսական միջոցներ հատկացնելուց հետո 75 օրը, իսկ երկրորդ պայմանագրի կատարման ժամկետը՝ 60 օրը։

Երկու ամիս անց՝ օգոստոսի 22-ին և 23-ին, քաղաքապետարանի և «Քայլտեք» ՓԲԸ-ի միջը կնքվում է համաձայնագիր, որով էլ հաստատվում է ֆինանսական միջոցների հատկացումը։ Այսինքն կարելի է փաստել, որ հորիզոնական վերելակների տեղադրման համար հատկացված ժամանակը մեկնարկել էր հենց 2023 թ․ օգոստոսի 22-ից և 23-ից։

Համաձայնագրի կնքումից անցել է արդեն 8 ամիս, և «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց այցելել այդ հասցեները, պարզելու, թե ինչ վիճակում են տեղադրված վերելակները։

Պարզվեց, որ 9 ստորգետնյա անցումներից վերելակներ տեղադրված են միայն Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի գետնանցումում, Բաղրամյան պողոտայի թիվ 76 դպրոցի մոտի գետնանցումում և Կոմիտասի շուկայի մոտ գտնվող գետնանցումում։ Սակայն այս վերելակներից և ոչ մեկն այս պահին չի գործում, քանի որ Փակ շուկայի գետնանցումում հերթական վերանորոգման աշխատանքներով պայմանավորված վերելակից հնարավոր չէր օգտվել, իսկ մյուս երկու գետնանցումներում թեև վերալակները տեղադրված էին, սակայն դեռևս հանձնված չէին շահագործման, միացված չէին։ Տեղում աշխատող առևտրականների խոսքով՝ երկու վերելակներն էլ տեղադրվել են մոտ մեկ ամիս առաջ։

Իսակովի պողոտայում՝ Կիլիկիա ավտոկայանի մոտ գտնվող գետնանցումում, տեղադրված էին միայն մետաղական ճաղուղիները (решеточные рельсы)։

Մյուս 5 ստորգետնյա անցումներում (Ռոսիա կինոթատրոն, Գարեգին Նժդեհի փողոցի շուկա, Կոմիտաս 38 շենքի հարևանությամբ, Հաղթանակ զբոսայգի, Գայի պողոտա-Սաֆարյան և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկ) մինչ օրս վերելակների տեղադրման աշխատանքների հետք անգամ չէր երևում։

Ինչ վերաբերում է առանձին պայմանագրով Հաղթանակ կամրջի աստիճաններին երկու հորիզոնական վերելակներ տեղադրելու համար Երևանի քաղաքապետարանի և «Քայլտեք» ընկերության միջև կնքված առանձին պայմանագրին, ապա այստեղ ևս կատարված աշխատանքի որևէ հետք չէր երևում։

Այսինքն ստացվում է, որ նախորդ տարի կնքված պայմանագրերը, որոնց համաձայն քաղաքի թվով 10 անցումներում պետք է վերելակներ տեղադրվեին, ամբողջությամբ չի կատարվել։ Ավելին՝ որևէ բան չի հուշում, որ աշխատանքներ են իրականացվում և մոտակա օրերին դրանք կավարտվեն։

Մեր հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել քաղաքապետարանը ընկերության կողմից պայմանագրի կատարումը չապահովելու կապակցությամբ, պատասխանեցին, որ տեղյակ են մատակարարի կողմից պայմանագրային պարտավորությունները ուշացնելու մասին և աշխատանքներն ավարտելուց և կատարողական ակտերը ներկայացնելուց հետո քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված կարգով վարչական տույժի կենթարկի մատակարարին։

Երկու պայմանագրերով էլ նախատեսված է, որ ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ չմատակարարված ապրանքի գնի 0․05 տոկոսի չափով։ Այսինքն, ապրիլի վերջի դրությամբ ուշացած աշխատանքային օրերի քանակն արդեն իսկ մոտ 110 է։

Ի դեպ, հոդվածը գրելու ընթացքում քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ այս պահին ընկերությունը վերսկսել է Կիլիկիա ավտոկայանի ստորգետնյա անցումի հորիզոնական վերելակների տեղադրման աշխատանքները։ Հիշեցնենք, որ այդ գետնանցումում արդեն իսկ տեղադրված էին մետաղական ճաղուղիները։

«Քայլտեք» ընկերությունը ստեղծվել է 2020 թվականի հունիսին։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում։ Սակայն գնումների Armeps համակարգում այս ընկերության կողմից մատուցված ծառայությունները բացառապես թեքահարթակների ու վերելակների տեղադրման աշխատանքներ են։

Ընկերության համահիմնադիրն ու 51 տոկոս բաժնեմասի սեփականատերը Դավիթ Արսենյանն է՝ Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի զարմիկը։

Սևադա Ղազարյան

Fip.am

The post Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին. FIP first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Джиган о «Выжить в Дубае»: «Понимал, приеду — буду жрать тараканов, а у меня диета. Опять стану жирным!»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


WTA

Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Пулково

В Пулково задерживаются шесть рейсов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России