Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը` Ալմաթիում բանակցություններ անցկացնելու. Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Բաքվի և Երևանի համաձայնությունը: Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարների բանակցություններ անցկացնելու վերաբերյալ», – նշված է հայտարարության մեջ։ Ղազախստանի նախագահը կարծիք է հայտնել, որ