Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել

0

Հայ դատի համակարգում  գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ թվով 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմապերպությունների, այդ թվում, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրավմամբ։ Այս դիմումներն ուղղակի արձագանք են արցախյան պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակետն Արցախի էթնիկ զտումն էր և բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը:

Անդրադառնալով այս գործերի ներկայացմանը՝ Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը նկատել է․ «Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար արդարադատության իրականացմանը։ «Մագնիտսկու գլոբալ ակտի» շրջանակում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարուցմամբ՝ մենք նպատակ ունենք մեղավորներին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար և ապահովել արդարադատության իրականացումը»։

Հայկական իրավական կենտրոնը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դեմ՝ ներառյալ ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Կենտրոնն ընդգծել է՝ արցախահայության, Հայաստանի և ողջ հայության դեմ իրականացված վայրագությունները պահանջում են արագ և հաստատակամ արձագանք՝ արդարադատության ապահովման և ապագա վայրագությունների կանխման համար:

Հաշվի առնելով ամերիկյան օրենսդրությամբ նախատեսված՝ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնույթը և իրավաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկվել են ԱՄՆ պետդեպարտամենտի վրա կոնգրեսական ճնշման ապահովմանն ուղղված գործողություններ, որոնք զուգորդվել են այս աշխատանքներում նաև ամերիկահայ համայնքի ներգրավմամբ և կոնգրեսականների հետ համայնքային աշխատանքով։

Այդ աշխատանքի առաջին արդյունքը հայտնի դարձավ արդեն նախորդ շաբաթ, երբ շուրջ 20 օրենսդիրների երկկուսակցական խումբը՝ Դինա Տիտուսի և Գուս Բիլիրակիսի առաջնորդությամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրեց ադրբեջանցի նույն պաշտոնյաների դեմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի նախագիծ։

Առաջարկվող օրինագիծը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում՝ պարզել, թե արդյոք օրինագծում թվարկված ադրբեջանցի պաշտոնյաները համապատասխանում են ԱՄՆ գործող օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների չափանիշներին, այդ թվում՝ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին և հարակից այլ իրավակագրավորումներին:

Օրինագծում նշված ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների ցուցակը կազմել է Հայկական իրավական կենտրոնը՝ համագործակցելով «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» իր գործընկերների հետ, որոնք ստուգել են նշված անձանց մեղսակցությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ կատարելու գործում։

«Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» ակտը, որն ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 2016թ․, ԱՄՆ կառավարությանը լիազորում է վիզային արգելքներ և ակտիվների սառեցում սահմանել օտարերկրյա պետական պաշտոնյաների և անհատների նկատմամբ, ովքեր պատասխանատու են խոշորամասշտաբ կոռուպցիայի կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Վաշինգտոնում տեղակայված Հայկական իրավական կենտրոնը շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է արդարադատություն իրականացնել Հայոց ցեղասպանությունից ու դրա հետևանքներից բխող մարդու իրավունքների խախտումների համար, նպաստել հայկական պետականության անվտանգությունը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал о развитии района Зябликово





Москва

РОССИЯ И КИТАЙ: В МИРЕ ВОЗМОЖНА ГЕГЕМОНИЯ ЛИШЬ ИНТЕРЕСА НАРОДА, ЗАКОНА, ИСТИНЫ И СПРАВЕДЛИВОСТИ.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о развитии района Зябликово



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Шапка

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Юные шахматисты Союза армян Чувашии посвятили турнир Году семьи и Дню защиты детей

В Росгвардии стартовал чемпионат по боксу "Кубок Победы"

Кто создает «креативный код» страны?


WTA

Азаренко вышла в четвертьфинал турнира WTA-1000 в Риме



Новости Крыма на Sevpoisk.ru


Интернет

Docrobot провёл бизнес-встречу, посвящённую технологии электронного обмена данными (EDI) в ритейле



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России