Կանգնած ենք Տավուշի ու մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու անհամաձայնություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տեղի ունեցող անհամաչափ, միակողմանի, սահմանազատման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվում է Ադրբեջանի սպառնալից ճնշումների ներքո։ Հայրենիքը՝ Մայր Հայաստանը, բարձրագույն արժեք է Հայրենիքի ամբողջականությունը և անսասանությունը պահպանելը՝ սրբազան պարտականություն։