Թուրքիան մտադիր է արգելափակել TikTok-ը երկրում
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ Հուսեյն Յայմանը հանդես է եկել հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա մասնավորապես խոսել է Թուրքիայում ТikTok սոցիալական հարթակի արգելափակման մտադրությունների մասին՝ նշելով, որ այդ հարթակը համոզիչ և գոհացնող պատասխաններ չի տվել իրենց։ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»,-հավելել է նա։ […]