ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը չի բացառել մոտ ապագայում ԿՀՎ-ի հետ շփումները
ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի բացառել, որ կապ կհաստատի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ։
Այս մասին գրում է Կոմերսանտը։
«Դա չի կարելի բացառել»,- ասել է Սերգեյ Նարիշկինը՝ պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր են շփումներ ԿՀՎ-ի ղեկավարի հետ։
Սերգեյ Նարիշկինը և Ուիլյամ Բըրնսը հեռախոսով զրուցել են 2023 թվականի հունիսի վերջին։ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում իրենք «մտածել և քննարկել են, թե ինչ անել Ուկրաինայի հետ»։