Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 11-ին, ժամը 22:02-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են չորս ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։