Տեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը
2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարցում է անցկացրել պետությունների և ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին որոշում մշակելու նպատակով։ Իսկ 2003 թ․ ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության (ՈՆՄԺ) պաշտպանության կոնվենցիան: Մեր երկրում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքն ընդունվել է 2009 թվականին: 2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից միջազգային