Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ուժ են կիրառել ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ
«Ապառաժ». Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները (կարմիրբերետավորներ) այսօր ուժ են կիրառել անհնազանդության ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Կարմիրբերետավորների գործողություններից տուժել են 24news․am կայքի լրագրող Մերի Մանուկյանը և ABCmedia.am-ի օպերատոր Մհեր Դավթյանը։ Նախ՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է օպերատորին, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին՝ առանց հետ նայելու հեռացել է։ Ավելի ուշ կարմիրբերետավորները ուժ են կիրառել