«Ես ինձ քաղաքերգակ նկարիչ եմ համարում». Լեւոն Լաճիկյան
Թեքեյան մշակութային կենտրոնում ապրիլի 26-ից բացվել էր արվեստաբան-գծանկարիչ, ԵՊՀ դոցենտ, Հայաստանի լրագրողների եւ նկարիչների միության անդամ Լեւոն Լաճիկյանի «Գյումրի եւ ավելի» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Այն 18-րդն էր, ներկայացված էին Գյումրիի 7 տասնյակ գծանկարները, հայկական եկեղեցիները, աշխարհի գեղեցկագույն քաղաքները: Լեւոնն ասում է, որ մինչ այս երեւանյանը, չորս ցուցահանդես է ունեցել Երեւանում՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում, «Ուրբաթ» մամուլի