Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան
Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում և տարեվերջին կկազմի 1.3-1.5 տոկոս: Մայիսի 13-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2024 թվականի ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ այս մասին հայտարարեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: