Խաղաղ մեկնարկ Sharjah Masters 2024-ում
0
Միացյալ Արաբական Էմիրություններում մեկնարկած 7th Sharjah Masters 2024 միջազգային ավանդական մրցաշարի ուժեղագույնների խմբում հանդես եկող Հայաստանի չորս ներկայացուցիչները’ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն (լուսանկարում) ու Շանթ Սարգսյանը առաջին տուրում ոչ-ոքի են խաղացել մրցակիցների հետ։ Այսօր կայանալու է երկրորդ տուրը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ