Ֆիցոյի կյանքը մի կերպ են փրկել․ նա արդեն խոսում է․ Սլովակիայի նախագահ
Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին ասել է, որ հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահվան եզրին է և կարող էր մահանալ, եթե վիրավորվեր մի քիչ վերևից կամ ներքևից։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռոբերտ Ֆիցոն մահից փրկվեց մի կերպ, բավական կլիներ, եթե մի քանի սանտիմետր հրազենային վնասվածքներ լինեին այլ վայրում, իսկ այսօր մենք կարող ենք խոսել բոլորովին այլ բաների մասին», - ասաց Պելեգրինին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Պելեգրինին ասել էր, որ վարչապետ Ֆիցոյի առողջական վիճակը, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, դեռևս ծանր է, նա կարճատև այց է կատարել քաղաքական գործչին, որի ընթացքում մի քանի րոպե զրուցել է նրա հետ։
Հիշեցնենք, որ երեկ մահափորձ է տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։ 71-ամյա տղամարդը չորս կրակոց է արձակել Ֆիցոյի ուղղությամբ, ինչից հետո վիրավոր քաղաքական գործչին տեղափոխեն են հիվանդանոց։
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս՝ Հանդլով քաղաքում, կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։
Ֆիցոյին 2 անգամ վիրահատել են, որից հետո նրա կյանքին վտանգ չի սպառոնում։