Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական և ազգային բարերար տիար Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը ներկա էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց տիար Նուբար Աֆեյանի Հայաստան և Մայր