ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «թրեյդ-ին»-ի միջոցով ավտոմեքենաների առևտուրը դյուրացնող նախագծին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: