«Շուշիի միակողմանի բնակեցումը ադրբեջանական հանցավորության հերթական ցուցիչն է, որը լրացնում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության գործնական իրականացումը»
Ադրբեջանի յուրացման բազմավեկտոր քաղաքականության ապօրինի շոշափուկները տարածվել են նաև Շուշիի վրա՝ իսլամական աշխարհի մշակութային կենտրոն հռչակելուց անցնելով դրա անվերահսկելի բնակեցմանը։ Շուշիի հայկական հոգևոր-մշակութային միջավայրի ոչնչացումը զուգահեռվում է Շուշիի դիմագծի արմատական խեղաթյուրմանը ցանկալի լույսի ներքո։ Շուշիի հայկական գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության թիրախի, հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամի կողքին նախագծվում է Ադրբեջանի ամենամեծ մզկիթի կառուցումը, Սուրբ Առաքելոց եկեղեցին