«Ազատազէն»-ի ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել
0
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը (լուսանկարում), Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը» ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ նրանք բոլորը «Ազատազէն» Կրթական Հասարակական Կազմակերպության անդամներ են: «Տարոսը մյուս քաղաքական բանտարկյալներին»,- գրում է փաստաբանը: