«Հիմա եւ միանգամից» լինում է միայն «պայմանավորված խաղերի» դեպքում»
«Եթե իմպիչմենտը չհաջողվի, խորհրդարանական ընդդիմությունը միասնաբար պետք է վայր դնի մանդատները։ Դրանով առնվազն կառաջանա խորը քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ»,- «Առավոտի» զրուցակիցն է պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը: – Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թիրախավորվում է հիմնականում նրա համար, որ այն առաջնորդում է բարձրաստիճան հոգեւորականը՝ իր հոգեւոր հոր եւ եղբայրների համախոհությամբ։