Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2024

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. ԿԳՄՍ նախարար

0

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Թանգարաների միջազգային օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց […]

The post Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. ԿԳՄՍ նախարար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Թանգարաների միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և հետազոտական միջավայր, որը պետք է զարգացնել և խթանել։

Թանգարաններում սովորելը և հետազոտելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը, որովհետև դժվար է գտնել կրթության համար ավելի հագեցած ու բովանդակային միջավայր, քան թանգարանն է։ Հայաստանում թանգարանային ոլորտը հենց այս պահանջներին համահունչ զարգացնելը, թանգարանների միջազգայնացմանը և համագործակցությանը նպաստելը ամենակարևոր առաջնահերթություններից են։

Արդեն իսկ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են արվել, և տարվա ընթացքում առիթ ենք ունենալու մեր տարբեր թանգարաններում ականատես լինելու միջազգային համագործակցությամբ հեղինակավոր թանգարանների հետ համատեղ ծրագրերին, ժամանակակից տարբեր գործիքների միջոցով իրականացվող նոր նախաձեռնություններին։

Թանգարանների միջազգային օրն այս տարի նշում ենք նոր ձեռքբերումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է թանգարանների գործունեությունն ու հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները:

Կարևոր է նաև, որ այս տարվանից պետությունը վերականգնել է տարիներ շարունակ չգործած՝ թանգարանային հավաքածուների համալրման ծրագիրը, որով մեր թանգարանները պետական բյուջեի միջոցներով հավաքածուները նորացնելու հնարավորություն են ստացել։ Ակտիվորեն ընթանում են նաև թանգարանների վերանորոգման աշխատանքները, որի շնորհիվ միայն նախորդ տարի նոր ցուցադրություններով վերաբացվեցին թանգարաններ Երևանում և մարզերում (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից ՝ Գևորգ Գրիգորյանի( Ջոտտոյի) արվեստանոց- թանգարանը, Ջաջուռում Մինաս Ավետիսյանի թանգարանը)։

Տարին նաև ակտիվ է հոբելյանական միջոցառումներով. լրանում են Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, Շառլ Ազնավուրի, Պարույր Սևակի, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակները: Հետևաբար, մի շարք թանգարաններում այցելուները տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն ունեն ծանոթանալու նաև անվանի մտավորականների ստեղծագործական ժառանգությանը:

Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են Հայաստանի շուրջ 118 թանգարաններ: Համեմատության համար պետք է նշել, որ մեկնարկային տարում` 2005 թվականին, միջոցառմանը մասնակցել է ընդամենը 9 թանգարան: Սա խոսում է այն մասին, որ տարեցտարի թանգարանների, ինչպես նաև բազմահազար այցելուների կողմից ավելի է մեծանում թանգարանների հանդեպ հետաքրքրությունը:

Թանգարանների միջազգային օրը հրաշալի առիթ է նաև գնահատանքի խոսքեր ասելու թանգարանային ոլորտի աշխատակիցներին, որոնց համար սա մասնագիտական տոն է:

Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, որոնք իրենց նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով նպաստում են մեր հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, թանգարանների կայուն զարգացմանը:

Մաղթում եմ ստեղծագործական բեղուն գործունեություն, անսպառ եռանդ և մասնագիտական նոր ձեռքբերումներ, իսկ թանգարան այցելել պատրաստվող քաղաքացիներին՝ թանգարանային միջավայրի շնորհիվ նորանոր բացահայտումներով հագեցած հրաշալի օր»:

Լուսանկարում՝ Շիրակի մարզի Մարմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը Մինաս Ավետիսյանի թանգարան:

Լուսանկարը՝ թանգարանի էջից

The post Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. ԿԳՄՍ նախարար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: 12 июня в Москве парковки будут бесплатными





Москва

СОТРУДНИКИ СОБР «СТОЛИЦА» СТАЛИ ИНСТРУКТОРАМИ НА СБОРАХ ПО БЕСПАРАШЮТНОМУ ДЕСАНТИРОВАНИЮ СПЕЦНАЗОВЦЕВ РОСГВАРДИИ В ВОРОНЕЖСКОЙ ОБЛАСТИ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: 12 июня в Москве парковки будут бесплатными



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

«Ищи, кому это выгодно»: Юрий Лоза выдвинул свою версию убийства Игоря Талькова




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Турниры, проходящие при содействии Федерации шахмат г. Ростова-на-Дону

Зампредседателя Совета министров РСФСР Валерий Сайкин умер на 87-м году жизни

«Локомотив» готов рассмотреть продажу Баринова, футболистом интересуются клубы Испании, Франции и Турции


Андрей Ольховский

Экс-теннисист Ольховский: Рублев не успел набрать форму на "Ролан Гаррос"



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Cognitive Pilot планирует перевезти 100 москвичей в ОЭЗ "Томск"



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России