Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին

0

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել  Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ:

Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հայկական կողմը պատրաստ է վերականգնող մասնագետների խումբ գործուղել՝  տեղում ուսումնասիրություն կատարելու և աշխատանքների մեկնարկը տալու նպատակով:

Ընդգծելով երկկողմ համագործակցության ներուժը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև  Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Թուրքմենստանում համերգների շարք իրականացնելու հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը հաջորդ հանդիպումը Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ էր։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ԲՏՃՄ ուղղությամբ ուսուցման կազմակերպմանը։

Խոսելով  Հայաստանի հաջողված փորձի մասին՝ նախարարը ներկայացրել է նաև մարզային դպրոցների 1-4-րդ դասարաններում գործող դպրոցական սննդի ծրագիրը, որը հետաքրքրել է Թուրքմենստանի նախարարին։

Քննարկվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման հարցը՝ մասնավորապես, կարևորելով երկու երկրների բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ։

Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է  բարձրագույն կրթության և գիտության ինտեգրմանն ուղղված աշխատանքներին՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագիրը, օտարերկրյա գիտնականների հետ համատեղ գիտական նախագծերում ընդգրկվելու հնարավորությունները։

Թուրքմենստանի նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ իրենց երկիրը ևս կրթական բարեփոխումների փուլում է գտնվում, և այս առումով նկատելի են զարգացման ընդհանուր միտումներ՝ ԲՏՃՄ ուսուցման,  ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով։

Թուրքմենստանի կրթության նախարարը նաև նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման  Հայաստանի փորձով, մասնավորապես, ոչ ֆորմալ կրթության ասպարեզում ԹՈՒՄՈ կենտրոնների գործունեությամբ,  մասնագիտական կրթության ասպարեզում դուալ համակարգի ներդրմամբ։

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, փորձի փոխանակումը հատկապես ծանրամարտ, ձյուդո և մի շարք այլ մարզաձևերում:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին Հայաստանում իրականացվող սպորտային մի շարք խոշոր միջազգային մրցաշարերին:

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ նախապատրաստվում է 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական մարզամշակութային խաղերը՝ ապահովելով մարզական ենթակառուցվածքների համապատասխանեցումը պահանջվող չափանիշներն։

Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը հաջողություն է մաղթել մեր երկրին՝ ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի անցկացման կազմակերպական հարցերում, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայիսի վերջին:





Губернаторы России
Москва

Собянин: 12 июня в Москве парковки будут бесплатными





Москва

Армянские ковры Арцаха (Карабаха) с уникальным орнаментом представлены как «генетический код» Азербайджана - сайт monumentwatch


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: 15 июня начинается самый масштабный сезон фестиваля «Усадьбы Москвы»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт с известными артистами пройдет в Санкт-Петербурге на День России




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Зампредседателя Совета министров РСФСР Валерий Сайкин умер на 87-м году жизни

«Локомотив» готов рассмотреть продажу Баринова, футболистом интересуются клубы Испании, Франции и Турции

В Москве прошёл спортивный праздник для росгвардейцев


Александр Зверев

Зверев сыграет с Алькарасом в финале "Ролан Гаррос"



Новости Крыма на Sevpoisk.ru


Чемпионат

Чемпионат России по мотоболу прошел в Видном



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России