Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2024

ԱԺ ընդդիմությունն ի վիճակի չէ վարչապետի թեկնածու առաջադրել, ու հիմա շարժումը դոփում է տեղում. Անդրիաս Ղուկասյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը  – Պարո՛ն Ղուկասյան, Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ է տեղի ունենում ձեր գնահատմամբ։ Մի կողմից ունենք բողոքի շարժում, որը պահանջում է իշխանության հրաժարականը, մյուս կողմից էլ իշխանություն, որը պնդում է, որ եթե այս շարժումը հաջողության հասնի, ապա դրան հետևելու է Հայաստանի լուծարումը։ Ի՞նչ կարծիք ունեք: […]

The post ԱԺ ընդդիմությունն ի վիճակի չէ վարչապետի թեկնածու առաջադրել, ու հիմա շարժումը դոփում է տեղում. Անդրիաս Ղուկասյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

– Պարո՛ն Ղուկասյան, Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ է տեղի ունենում ձեր գնահատմամբ։ Մի կողմից ունենք բողոքի շարժում, որը պահանջում է իշխանության հրաժարականը, մյուս կողմից էլ իշխանություն, որը պնդում է, որ եթե այս շարժումը հաջողության հասնի, ապա դրան հետևելու է Հայաստանի լուծարումը։ Ի՞նչ կարծիք ունեք:

– Մեր կուսակցությունը և ես աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, բայց չենք աջակցել ու տեսնում ենք, որ տապալվել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու այդ գործընթացը։ Դա Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման երկրորդ պահանջն էր, առաջինը՝ եղել է Փաշինյանին՝ հրաժարական տալ։ 

Տեսնում ենք, որ երկու պահանջն էլ չկատարվեց, խորհրդարանական ընդդիմությունն ի վիճակի չէ վարչապետի թեկնածու առաջադրել, ու հիմա շարժումը դոփում է տեղում։ 

Մեր կարծիքով՝ Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություն, եթե խորհրդարանական ընդդիմությունն ի վիճակի չէ առաջարկել ծրագիր ու գործիչ, որը կարող է Հայաստանն այս վիճակից դուրս բերել, իսկ վիճակն այն է, երբ Հայաստանի իշխանությունը ստիպված է կատարել Ադրբեջանի ապօրինի պահանջները, օրինակ՝ առանց պետական սահմանի մասին պայմանագրի սահմանազատում անցկացնել, ինչն իրականում զորքերի միակողմանի հետքաշում է մարտական դիրքերից։ 

Կաթվածահար է հօգուտ հայ ժողովրդի գործելու իշխանության կամքը, հետևաբար հարկավոր է նոր արտահերթ ընտրություն անցկացնել, դա անհրաժեշտություն է, ու մենք կարծում ենք, որ այդ ճանապարհով հնարավոր է փոխել քաղաքական համակարգը։ 

Այս իրադրության պայմաններում քաղաքացիներն իրենք պետք է որոշում կայացնեն։ Կարո՞ղ է շարժումը բերել նրան, որ արտահերթ ընտրություն անցկացվի, այո՛, կարող է, բայց պետք է շարժման ռազմավարության մեջ փոփոխություններ կատարվեն։

– Ինչպե՞ս է հնարավոր հասնել արտահերթ ընտրության, որովհետև իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ եթե անգամ ընդդիմությունը մանդատները վայր դնի, միևնույն է, դա չի բերելու արտահերթ ընտրության գործընթացի։

– Արտահերթ ընտրության հասնելու համար հարկավոր է նախ ձևակերպել այդ պահանջը, բացատրել քաղաքացիներին դրա անհրաժեշտությունը ու քաղաքացիների իրավունքը՝ հիմա այդ ընտրությունը պահանջել։ Երկրորդը՝ իհարկե, քաղաքացիական անհնազանդությամբ, բազմամարդ հավաքներով իշխանություններին հենց այդ պահանջը ներկայացնելով։ Իսկ որպեսզի հանրահավաքները բազմամարդ լինեն, անհրաժեշտ է քաղաքացիներին հասցնել պատճառներն ու հնարավորությունները, որոնք բացում է արտահերթ ընտրության անհրաժեշտությունն այսօր։ Այս պահի դրությամբ շարժումն ինչ-որ ուրիշ ճանապարհով է գնում, դրա համար էլ մարդկանց համար շատ անհասկանալի հարցեր կան։

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ հույսեր ունե՞ք, որ մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ Բագրատ Արքեպիսկոպոսը կխոսի ձեր ասած՝ այդ մարտավարության փոփոխության մասին։ 

– Մեր կարծիքով՝ ամսի 26-ը լավ հնարավորություն է այդ փոփոխությունների մասին հայտնելու համար, արդեն ասվել է, որ այդ օրը հայտարարվելու է շարժման նպատակների ու ռազմավարության մասին: Այդ առումով էլ շատ կարևոր է աջակցել շարժմանն ու մասնակցել այդ հանրահավաքին, որպեսզի այն ազդեցիկ լինի, ու, իհարկե, ճիշտ կլիներ ակնկալել, որ հարթակում կանգնած նախաձեռնող խումբը ճիշտ գնահատի իրավիճակն ու ճիշտ փոփոխի շարժման ծրագիրը, կարգախոսները։ 

– Պահանջը պետք է լինի խորհրդարանի արտահերթ ընտրության գնա՞լը:

– Մեր կարծիքով՝ այո՛, պետք է լինի խորհրդարանի արտահերթ ընտրություն։ Որպեսզի վստահելի պայմաններ լինեն այդ ընտրության համար, մեր կարծիքով՝ Պարույր Հայրիկյանը, նրա հետ չենք քննարկել հարցը, բայց գտնում ենք, որ նա կարող է վերադարձնել վստահությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ, եթե գլխավորի այդ կառույցը ու համակարգի այդ ընտրությունը, իսկ Բագրատ Սրբազանը պետք է գլխավորի Սահմանադրությամբ նախատեսված Հանրային խորհուրդը, որպեսզի այդ 50-60 օրվա ընթացքում ապահովի վերահսկողություն Կառավարության անդամների նկատմամբ, որ վարչական ռեսուրսը չօգտագործեն հօգուտ այս կամ այն քաղաքական ուժի։ 

Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա ու հեռանա պաշտոնից, նա չպետք է ու չի կարող մասնակցել այդ արտահերթ ընտրությանը։ Մենք չենք խոսում ձևական հրաժարականի մասին, այլ՝ իրական հրաժարականի, ինչպես Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, թողեց պաշտոնը ու հեռացավ, այդպես էլ այսօր պետք է անի Նիկոլ Փաշինյանը այն պարզ պատճառով, որ ինքն անցել է բոլոր կարմիր գծերը՝ մերժելով Արցախի ինքնորոշման իրավունքը, ժխտելով Ցեղասպանությունը։ Սրանք կարմիր գծեր էին, որոնք որևէ գործիչ Հայաստանում չպետք է իրեն թույլ տար անցնել, իսկ Փաշինյանը թույլ տվեց դա, հետևաբար նրան հեռացնելը շատ կարևոր է մեր հասարակության համար։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post ԱԺ ընդդիմությունն ի վիճակի չէ վարչապետի թեկնածու առաջադրել, ու հիմա շարժումը դոփում է տեղում. Անդրիաս Ղուկասյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: Объем закупок у малого бизнеса с 2024 года составил почти 227 миллиардов





Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Более пяти тысяч семей в СВАО получили новые квартиры по реновации



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Розенбаум

За лечение рака в терминальной стадии: Елена Малышева и Александр Розенбаум вручат премию лучшим врачам страны




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Площадь пожара в здании у метро «Динамо» в Москве составляет 400 квадратов

Баскетболисты пойдут кругами // Единая лига ВТБ пересмотрела формат проведения чемпионата

«Этот спорт воспитывает силу и упорство»: Вице-спикер Народного Хурала Бурятии приняла участие в открытии чемпионата России по гиревому спорту


Людмила Самсонова

Самсонова вышла во второй круг турнира в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Виновник сделал вид, что ни при чем: что известно о смертельном ДТП в Благовещенске



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России