Կապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակիցներ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։