«Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ». Արման Թաթոյան
Չի՛ կարելի քաղաքական շահերի համար նման ամոթալի պահվածք դրսևորել ու «առիթ» օգտագործելով Բագրատ Սրբազանի (Bishop Bagrat Galstanyan) նախաձեռնած շարժումը՝ քաղաքական հաշվեհարդարի ձևով հետապնդում նախաձեռնել սահմանադրական ամրագրում ունեցող Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա մեր հասարակությունը, Սփյուռքը պառակտող, ներքին թշնամանք հրահրող ու պետականությունը թուլացնող պահվածք է, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։