Նաիրա Զոհրաբյան. «Պարոն Սուքիասյան, ես չեմ ֆիքսել, որ 25 տարի առաջ որեւէ մեկը ձեզ սնանկացած, ունեզրկած, բանտ նստեցրած կամ սպանած լինի»
Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորների հասցեին ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներին, դրանք որակեց որպես քրեական հանցագործություն։ «Հուսամ, որ ընդդիմադիր մեր գործընկեր պատգամավորները կդիմեն դատախազին, որպեսզի տիկին դատախազը մտնի Ազգային ժողով՝ Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Թե՛ ՀՀ սահմանադրությամբ, թե՛ ՀՀ քրեական օրենսգրքով, թե՛