Համարձակորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից և վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Այսօր հանրակրթական ուսհաստատությունների ավարտական դասարանները նշում են վերջին դասը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալը ներկա է եղել շրջանավարտների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Դպրոցականները ներկաներին ողջունել են երաժշտական կատարումներով և ասմունքով: «Վերջին դասի