Երևանում կողաշրջվել է հողային աշխատանքներ կատարող բեռնատարը
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մակար Առաքելյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Դավիթ Բեկի 101 հասցեի հարևանությամբ հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և դուրս է գրվել։