«Ադրբեջանը մշակել է ծայրահեղ թշնամական քաղաքականություն էթնիկ հայերի նկատմամբ». «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է Freedom House-ի անաչառ արձանագրումները
Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2024» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել ինչպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված գործողություններին, այնպես էլ Ադրբեջանում տիրող բռնատիրական վարչաձևին՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների ցուցանիշով 100 հնարավորից գնահատելով ընդամենը 7 և դասելով անազատ երկրների ցանկին։ Զեկույցում արձանագրված է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պայմաններում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ