103news.com
World News in Armenian
Июнь
2024

Երեք նոր անգլերենի դասագրքեր մուտք կգործեն հանրակրթական դպրոցներ

0

Հանրակրթական դպրոցներ մուտք կգործեն երեք նոր անգլերենի դասագրքեր։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) թիմի կողմից 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների համար մշակված անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարված հանրակրթական դպրոցների նոր դասագրքերի բաց մրցույթում: Այսպիսով, դրանք երաշխավորվել են ԿԳՄՍՆ-ի կողմից և 2024-2025 ուսումնական տարվանից սկսած հանրապետության ամբողջ տարածքում կկիրառվեն որպես հիմնական դպրոցական դասագրքեր․ տեղեկացնում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից։

Այս նվաճումը ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի թիմի և դասագրքերի հեղինակ-ուսուցիչների նվիրման և աշխատանքի արդյունք է: Վերջիններիս ներգրավվածությունը հատկապես էական է դասավանդման երկարամյա փորձի տեսանկյունից։ Դպրոցականների կարիքների և մարտահրավերների մասին ունեցած նրանց պատկերացումը մեծապես օգնել է արդիական, հետաքրքիր ու ներգրավող ուսումնական նյութերի մշակման գործում։ Դասագրքերի կազմման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եղել է ՔՈԱՖ-ի վստահելի ու կարևոր գործընկերը։

Վերջին երկու տարիների ընթացքում դրանց բովանդակությունը փորձարկվել և բարելավվել է հիմնադրամի ու դեսպանատան համատեղ անգլերեն կրթական ծրագրերի շրջանակներում։ Այն ուսանողները, որոնք արդեն իսկ սովորել են այդ նյութերով, ոչ միայն բարելավել են իրենց լեզվական գիտելիքները, այլև ձեռք են բերել արժեքավոր հմտություններ՝ ինչպիսիք են հանրային խոսքը, քննադատական մտածողությունը և հետազոտական կարողությունները: ՔՈԱՖ-ի անգլերեն նոր դասագրքերի առանցքային կետերից են ժամանակակից մեթոդաբանությունն ու բովանդակությունը, որոնց շնորհիվ դրանք ինտերակտիվ ու ներգրավող են։

Այս մոտեցումը դասապրոցեսը դարձնում է առավել գրավիչ ու հետաքրքիր, իսկ ուսումնառությունը հենվում ոչ այնքան տնային աշխատանքների, որքան դասարանում ստացած գիտելիքի և այն գործականում կիրառելու վրա։

«ՔՈԱՖ-ի համար սա հսկայական նվաճում է»,-նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը,-«Անգլերենի գերազանց գիտելիքներ փոխանցելուց զատ, մեր դասագրքերը նաև զարգացնում են այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են անկախ մտածողությունը, հրապարակային խոսքը, վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքը և հետազոտական կարողությունները։

Մեզ համար մեծ պատիվ է, քանի որ մեր մշակած դասագրքերը վճռորոշ դեր կունենան գալիք սերնդի պայծառ ապագայի ուրվագծման գործում»։

The post Երեք նոր անգլերենի դասագրքեր մուտք կգործեն հանրակրթական դպրոցներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область





Москва

Терапевт Кондрахин посоветовал идти к врачу при наличии болей в грудной клетке


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Олег Митяев

Инициативы Олега Митяева




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Глава ВФХГ Винер заявила, что получает 168 тысяч рублей в месяц


WTA

Кудерметова вышла в третий круг турнира WTA 1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Российские власти намерены обновить отечественную энергосистему 



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России