Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30

Փաշինյանի բարեփոխումների շնորհիվ մարդիկ այսօր փախչում են երկրից բոլոր հնարավոր ճանապարհներով. Անի Սամսոնյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը  – Տիկի՛ն Սամսոնյան, օրերս Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ «լավ ապրելու մղմանը մեր հասարակությունում ազատություն տրված չէ, ուստի ՔՊ կուսակցության գաղափարախոսությունը հենց դա է` կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու, լավ ապրելու մղմանը, […]

The post Փաշինյանի բարեփոխումների շնորհիվ մարդիկ այսօր փախչում են երկրից բոլոր հնարավոր ճանապարհներով. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, օրերս Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ «լավ ապրելու մղմանը մեր հասարակությունում ազատություն տրված չէ, ուստի ՔՊ կուսակցության գաղափարախոսությունը հենց դա է` կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու, լավ ապրելու մղմանը, ազատություն տալ և հնարավոր դարձնել դա»։ Համակարծի՞ք եք Փաշինյանի այդ պնդմանը, որ մեր հասարակություն զրկված է այդ ազատությունից։ 

– ՔՊ-ն որևէ գաղափարախոսություն չունի, որ մի բան էլ դա դառնա հայ ժողովրդի կամ պետական գաղափարախոսությունը։ Նիկոլ Փաշինյանը փչել է «իրական Հայաստան» ազոտով լցված փուչիկը, որը արդյունք է և արդարացում մեր տարածքային կորուստների, ինքնության լղոզման և պետական բոլոր ձախողումների և առաջիկայում՝ Թուրքիային և Ադրբեջանին բոլոր միակողմանի զիջումների։ Այս իշխանությունը չունի արժեհամակարգ, բայց փոխարենը փորձ է անում ոչնչացնել ազգային ինքնության բոլոր ատրիբուտները և ինստիտուտները, որի պատվերը գալիս է դրսից, մասնավորապես, մեր արևելյան և արևմտյան հարևանների կողմից։

Փաշինյանն իրեն դիրքավորել է որպես հայ ազգի ազատության և անկախության երաշխավոր, բայց մենք արդեն նկատում ենք նրա բոլշևիկյան քաղաքականության ծիլերը։ Եթե հիշում եք, ժամանակին ասում էր, որ եթե ես չլինեմ Հայաստանի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Հիմա նա ավելի հեռուն է գնում։ Ուշադիր լինելու դեպքում կհասկանաք, որ նա ասում է՝ եթե ես չլինեմ Հայաստանի վարչապետ, Հայաստանը չի լինելու, անկախություն չի ունենալու։ Այդ մարդը Հայաստանի գոյությունը կապում է իր անձի հետ, որն անընդունելի է։ Սրա դեմն առնել է պետք։

– Գործող իշխանությունը իր կառավարման տարիներին ի՞նչ քայլեր է արել, որոնք կնպաստեին հասարակության լավ ապրելուն, այլ ոչ թե, ինչպես նշել է Փաշինյանը, «հավերժ մաքառել, պայքարել»։

– Հասարակության լավ ապրելու համար Փաշինյանը սարքել է ճանապարհներ և դպրոցներ, բայց դրա փոխարեն մարդկանց զրկել է անվտանգությունից և կայուն կրթություն ունենալու ապագայից։ Փաշինյանը ապահովել է բիզնեսի գործունեության ազատ միջավայրը, բայց բիզնեսին քրեական հետապնդման է ենթարկում ընդդիմադիր հայացքների համար։ Փաշինյանը իբր թե մարդկանց տվել է խոսքի ազատություն, բայց մյուս կողմից՝ մտրակը ձեռքին պահած սպասում է, թե ով կհամարձակվի ազատ խոսել՝ այդ մտրակը գլխին խփելու համար։ Մարդկանց լավ ապրելու համար սովորեցրել է հայհոյել, վիրավորել, խրախուսել է ինքնադատաստանը երկրում։ Փաշինյանը բարձրացրել է թոշակներն ու նպաստները, բայց երկրից չորացրել է ներդրումները, որոնք աշխատատեղեր ստեղծելու և բարեկեցիկ ապրելու միակ աղբյուրն են։ 

Փաշինյանի բարեփոխումների շնորհիվ մարդիկ այսօր փախչում են երկրից բոլոր հնարավոր ճանապարհներով, իրենց ապագան չեն կապում այս երկրի հետ, կապիտալը դուրս է հոսում երկրից, իսկ ժողովուրդը խոր հիասթափության մեջ է։ Պետությունը վերածվել է ոստիկանապետության, թմրամոլությունը ծաղկում է երկրում, իսկ խաղամոլությունը դարձել է հուսահատների վերջին հանգրվանը։ Սա է ՔՊ-ի պահած երկիրը։

– Ըստ իշխանության ղեկավարի՝ «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես. պիտի վրեժս քեզանից լուծեմ, և սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»։ Տեսնո՞ւմ եք պոտենցիալ, որ այս իշխանությունը կարողանա հաղթահարել այդ «ամենամեծ մարտահրավերը», տիկի՛ն Սամսոնյան։

– Ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի մեծ պոտենցիալը Հայաստանը դարձնելու այն երկիրը, որը ցանկանում են տեսնել Թուրքիան և Ադրբեջանը։ Մի կողմից խոսում է խաղաղությունից, և բոլոր միակողմանի զիջումները մտցնում այդ թեզի տակ, մյուս կողմից ասում է՝ Ադրբեջանը պետք է վրեժ լուծի մեզնից, և կրկին բոլոր միակողմանի զիջումները մտցնում է այդ թեզի տակ՝ ասելով հետևալը. «Քանի որ 30 տարի մենք մեզ վատ ենք պահել, Ադրբեջանը իրավունք է ստացել իրեն վատ պահելու, խեղճ Նիկոլս ինչ անի»։ Ես չգիտեմ, պատմության մեջ մենք էլ ե՞րբ ենք այսքան ապիկար ղեկավար ունեցել։

Փաշինյանն արձանագրել է, թե ինչու հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց Հայաստանում. «Որովհետև իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանում և ընկալվում է ժողովրդի կողմից: Ի վերջո, Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածն ու այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն»։ Համակարծի՞ք եք, որ մարդիկ իսկապես ընկալում ու պաշտպանում են իշխանության առաջ քաշած թեզերը։

– Նիկոլ Փաշինյանը իր կուսակիցների մոտ գլուխ է գովել, որ Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժման մարումը ցույց տվեց, որ ժողովուրդն ընդունել է իր առաջ քաշած «իրական Հայաստանի» գաղափարը:

Այո, ժողովուրդն այն աստիճան խանդավառությամբ է ընդունել այդ գաղափարը, որ այս երկրի հետ այլևս ապագա չի կապում և առաջին իսկ հնարավորության դեպքում գլուխն առած փախչում է Հայաստանից: Փաշինյանի՝ «իրական Հայաստանին» տված ռեալ գնահատականն այն է, որ արտագաղթը աճել է, և ամենաշատը դատարկվում են Տավուշի և Սյունիքի մարզերը։ Տավուշում և Սյունիքում բնակչության թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազում է թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում։

Իսկ մարդկանց դժգոհությունը չի մարել: Ուղղակի ներկա իշխանությունները նախկին իշխանությունների հետ հերթական առևտուրն են արել:

Ինչքան խեղդեցին այդ դժգոհությունը, այնքան վատ է լինելու հենց իրենց համար, թեկուզև հիմա մարող շարժումից կրեդիտներ հավաքեն և թոզ փչեն մարդկանց աչքին։

– «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տապալված համարո՞ւմ եք։ Նոր մոտեցումներով են որոշել շարունակել շարժումը, հաջողելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

– Շարժումը կհամարեի տապալված, եթե Բագրատ Սրբազանը փողոցում չլիներ։ Բայց ես տեսնում եմ, որ դեռ հավաքներ է անում։ Միգուցե շարժումը լայն թափով չմեծացավ և նախանշված արդյունքը չգրանցեց։ Բայց դեռ ուշ չէ։ Այն կարող է թարմացվել նոր պահանջով․ պետք է հրապարակ կանչել իշխանության թիկունքը պահող խորհրդարանական ընդդիմությանը և ստիպել մանդատները վայր դնել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանի բարեփոխումների շնորհիվ մարդիկ այսօր փախչում են երկրից բոլոր հնարավոր ճանապարհներով. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин поздравил Московский продюсерский центр с юбилеем





Москва

Аромат романса и романтика слова – звезды оперной сцены представили I Международный фестиваль «Мир классического романса»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о работе московских центров ментального здоровья



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Queen

Оркестр «Русская филармония» исполнит хиты Queen




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал участником марафона спортивных успехов

Деликатес в чаше: всего по чуть-чуть

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ


Дарья Касаткина

Дарья Касаткина с уверенной победы стартовала на травяном турнире в Истбурне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Москва уже готовится: Каким ещё городам ждать аномальную жару



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России